Monday, April 5, 2010

Թուրքիայում մի ողջ գյուղ են վաճառքի հանել

News.am. 5-4-2010- Թուրքիայի Էրզինջանի (Երզնկա) նահանգի Օրթաթեփե գյուղը, որը կազմված է 15 տնտեսությունից, հանվել է վաճառքի: Թուրքական Turkiyegazete-ի փոխանցմամբ` Օրթաթեփե գյուղը 2009-ի նոյեմբերից սկսել է դատարկվել: Պատճառը հիշյալ գյուղի հարեւանությամբ կառուցվող մայրուղին է, որը զրկել է գյուղին մյուս շրջանների հետ տրանսպորտային հաղորդակցությունից: Օրթաթեփեյի գյուղապետ Թուրգութ Քուրուչայլը նշել է, որ գյուղի բնակիչների հետ կայացրել են համատեղ որոշում, որ գյուղը 5 միլիոն լիրայով (3 միլիոն դոլար) հանվում է վաճառքի: «15 տունը եւ 15 հեկտար մշակովի հողակտորը գնողին` 500 ոչխար եւ 2 հովիվ նվեր կտանք»,-նշել է Օրթաթեփեի գյուղապետը:

No comments: