/PanARMENIAN.Net/ 02.04.2010 - Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մինչեւ 15 օրով հետաձգվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում՝ ԼՂՄ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագորոծությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Հեղինակը հայտարարեց, որ նույն պահին իր հեղինակած եւս երկու օրինագծեր քննարկվելու են պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Լարիսա Ալավերդյանի հեղինակած ԱԺ հայտարարության նպատակն է իրավաաքաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին՝ որպես նախորդ դարասկզբից հայերի նկատամբ թյուրքական երկու պետություններում իրականացված ցեղասպանության շարունակություն, ասվում է «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության մեջ:
Saturday, April 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment