News.am. 2-4-2010- Թուրքական TRT haber հեռուստաընկերության «Մեծ հետապնդում» հաղորդման ժամանակ ցուցադրվել է 2007-ին հունվարի 19-ին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամաստի նկատմամբ ոստիկանությունում իրականացրած հարցաքննությունը:
Զազրելի մարդասպանի հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ նա նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին տեղյակ չէ: Իմացել է, որ իրեն ձերբակալելու են: Անդրադառնալով ժանդարմների հետ նկարվելուն, մարդասպանը նշել է, որ ժանդարմները իրեն ճանաչում ու սիրում են` ասելով, որ ժամանակ առ ժամանակ ժանդարմները գալիս էին իրենց թաղամաս եւ զրուցում իր հետ: Պարզվում է, որ Սամաստն է եղել ավելի վաղ կեղծ ահազագ տված այն անձը, ով հեռախոսով հայտնել էր, թե իբր Տրապիզոնից մեկնող Էրդողանի ինքնաթիռի մեջ ռումբ կա: Սամաստը նաեւ հայտնել է, որ ինքը ծեծել է Տրապիզոնի քահանաներից Սանտորոյին, ով ավելի ուշ սպանվել էր: Մարդասպանը նույնիսկ չի հարցրել Յասին Հայալին, թե ինչու նա չի սպանում Հրանտ Դինքին եւ իրեն է հանձնարարում նման կեղտոտ գործը:
Տեսագրության մեջ Սամաստը սառնասրտորեն պատմում է թե ինչպես է տոմս գնել, եկել Ստամբուլ, այցելել «Ակոսի» խմբագրություն: Վերջինս նշել է, որ չգտնելով Դինքին խմբագրությունում նույնիսկ մտածել է հրաժարվել սպանելուց եւ հեռանալ: Սակայն տեսել է Դինքին, ով մտել է բանկ, դուրս է եկել, իսկ ինքը հետեւել է նրան…:
Նշենք, որ այս տարվա փետրվարի սկզբին Օգյուն Սամաստը Քոջաելի քաղաքի խիստ պահպանվող բանտում ամուսնացել է Սելմա Շահինի հետ: Ամուսնությունը բանտում կազմակերպել եւ կնքահայր է հանդես եկել Աչաքեսեի գյուղապետ Մեւլութ Աքդենիզը, իսկ որպես հարսանեկան վկաներ` անվտանգության աշխատակիցները: Գիրեսունից բանտ էին ժամանել նաեւ մարդասպանի բարեկամները: Զազրելի ոճրագործին բանտում ամուսնացրած կնքահայրը՝ Մեւլյութ Աքդենիզը ամուսնության մասին տեղեկությունը մամուլում հայտնվելուց հետո անջատել է հեռախոսը եւ հեռացել է գյուղից։
Saturday, April 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment