«Լրագիր» 7-4-2010 - Քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանի տիկինը՝ Լյուդմիլա Բոջոլյանը դժգոհ է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերցիայի նախագահ Սուեր Բելասենի նախաձեռնությամբ քաղբանտարկյալների հարազատների հետ տեղի ունեցած հանդիպումից։
Տիկին Լյուդմիլան ասում է, որ իր ամուսինը 9 տարի է ՝ գտնվում է բանտում, իսկ Սուեր Բելասենը, որի կազմակերպությունը տարիներ շարունակ պաշտպանում է մարդկանց ոտնահարված իրավուքները, «ոչ մի բան չի անում կապված իր ամուսնու գործի հետ»։
«Տիկին Սուերն ասաց, որ Հայաստան չի եկել իշխանության ձեռքը սեղմելու, բայց ես հարց եմ տալիս, իմ ամուսինը 9 տարի բանտում է, ի՞նչ եք արել, որ ազատեք նրան»,- հանդիպման ժամանակ հարցրել է Լյուդմիլա Բոջոլյանը։
Նրա խոսքով՝ իր հարցին տիկին Բելասենը չի կարողացել պատասխանել, փոխարենը արձագանքել է «Քաղաքացիական հասարակություն» հ/կ-ի նախագահ Արման Դանիելյանը՝ ասելով, որ կալանավայրերում դիտորդական խումբը բազմիցս այցելել է Մուրադ Բոջոլյանին։
Արման Դանիելյանի խոսքով՝ «կալանավայրերում մոնիտորինգ իրականացնող խմբի պարտականությունների մեջ մտնում է ստուգել կալանավորների վիճակն ու բանտային բարենպաստ պայմանները, ու իրենք բազմիցս հանդիպել են Մուրադ Բոջոլյանին»։
Լյուդմիլա Բոջոլյանի համոզմամբ՝ մարդիկ 14 քաղբանտարկյալների մեջ տարբերություն են դնում՝ առանձնացնելով օրինակ Սասուն Միքայելյանին ու Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուս քաղբանտարկյալներին մղում են երկրորդ պլան, ինչը սխալ է։
Բոջոլյանի տիկինը չի հավատում, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների արած հայտարարությունները ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, որևէ դրական արդյունք կտան։
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment