Tert.am. 7-4-2010- Պաշտոնական Անկարան, հակազդելով Թել Ավիվի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած քննադատություններին, հայտարարել է, որ «Իսրայելն անցել է թույլատրելիի սահմանները»: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը:
«Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի` մեր վարչապետի հասցեին հնչեցրած խոսքերն անցնում են թույլատրելիի սահմանները: Դրանք տգեղ և իրականության հետ որևէ առնչություն չունեցող խոսքեր են: Շատ մտահոգիչ է, որ նման արտահայտություններ իրեն թույլ է տալիս արտգործնախարարի պաշտոնը ստանձնած անձնավորությունը»,- հայտարարել է Օզուգերգինը` կոչ անելով Իսրայելին «վերջ տալ անընդունելի մոտեցմանը և առաջնորդվել ողջախոհությամբ»:
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, քննադատելով Էրդողանի` իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում իրականացվող գործողությունների առնչությամբ արած հայտարարությունները, ասել էր, որ Թուրքիայի վարչապետն աստիճանաբար նմանվում է Լիբիայի և Վենեսուելայի առաջնորդներին:
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment