Wednesday, April 7, 2010

Սուրբ Երրորդություն եկեղեցին կգործի որպես մշակութային պալատ

Tert.am. 7-4-2010- Թուրքական իշխանությունները պատրաստվում են վերականգնել Էսքիշեհիրի Սիվիրիհիսար շրջանում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին: Anadolu գործակալության հետ հարցազրույցում Սիվիրիհիսարի համայնքային խորհրդի նախագահ Ֆիքրեթ Արսլանը հայտարարել է, որ 1881թ. կառուցված հայկական եկեղեցին վերականգնվելուց հետո կգործի որպես մշակութային պալատ: «Մեր շրջանում պատմամշակութային կոթողները վերականգնելու առնչությամբ պատրաստել ենք նախագծեր: Դրանց թվում են նաև հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին և հայկական բաղնիքը»,- ասել է Ֆիքրեթ Արսլանը:

No comments: