Tuesday, April 6, 2010

Էրդողան-Սարկոզի հանդիպման օրակարգում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

News.am. 6-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 6-7-ը Փարիզում կփակի Թուրքիայի օրերի միջոցառումների շարքը, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիիի հետ կքննարկի կարեւոր խնդիրներ: Էրդողանի փարիզյան այցի կարեւոր հատվածը ապրիլի 7-ին Ելիսեյան պալատում կայանալիք Էրդողան-Սարկոզի հանդիպումն է: Էրդողանի օրակարգի կարեւոր թեման է լինելու PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) դեմ պայքարը: Էրդողանը կհետաքրքրվի Ֆրանսիայի կողմից ձերբակալված PKK-ի զինյալներին Թուրքիային ետ չվերադարձնելու խնդրով: Հանդիպման օրակարգում է լինելու Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցությունները եւ թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Թուրքիայի վարչապետը կջանա համոզել Սարկոզիին, որ Ֆրանսիան վերացնի Թուրքիայի՝ ԵՄ-ին լիիրավ անդամակցելու դեմ դրված արգելքը: Թուրքական Habergazete-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման օրակարգի կարեւոր թեմաներից է լինելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ֆրանսիայում Թուրքիայի օրերի փակումը տեղի կունենա ապրիլի 6-ի երեկոյան, որին մասնակցող 600 հրավիրյալների թվում կլինի նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահը: Փարիզում նախատեսված է նաեւ Էրդողանի հանդիպումը Ֆրանսիայում ապրող թուրքերի հետ:

No comments: