Wednesday, April 7, 2010

«Հայ-թուրքական հարաբերությունների և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման գործընթացները պետք է ընթանան միաժամանակ»

Report.am. 6-4-2010- ԱՄՆ-ը հստակ ցուցադրել է իր աջակցությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Թերի Դևիդսոնը: «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում երկարատև կայունություն և զարգացում ապահովելու համար երկու` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման գործընթացները պետք է ընթանան միաժամանակ»,- ասել է Թերի Դևիդսոնը:

No comments: