Wednesday, April 7, 2010

Իրանը Ղարաբաղյան կարգավորման առաջարկնե՞ր է ներկայացրել

Tert.am. 7-4-2010- Պաշտոնական Թեհրանը հակամարտող կողմերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկներ։ Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին։ «Հույս ունենք, որ կողմերը կձեռնարկեն դրական քայլեր՝ հակամարտության կարգավորման առնչությամբ»,- Թեհրանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին։

No comments: