Wednesday, April 7, 2010

Իրանն անհանգստացած է Ադրբեջանի և Իսրայելի մերձեցմամբ

Aysor.am. 7-4-2010- Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Իսրայելը փորձի ռազմական հարձակում գործել Իրանի վրա, ապա հնարավոր է այդ պետությունից հետք չմնա: Այդ մասին հաղորդում է իրանական «ilna.ir» լրատվական գործակալությունը: Լոնդոնում լույս տեսնող «Al Hayat» արաբալեզու թերթի փոխանցմամբ, Իրանն անհանգստացած է Կովկասյան տարածաշրջանում` մասնավորապես Ադրբեջանում Իսրայելի ակտիվ գործունեությամբ: Իրանական «irna.ir» կայքը այդ առընչությամբ գրում է. «Ադրբեջանի և Իսրայելի քաղաքական, տնտեսկան և ռազմական հարաբերություններում ջերմություն է նկատվում հատկապես Թուրքիայի և Իսրայելի միջև ծագած դիվանագիտական լարվածության համատեքստում»: Նշենք, որ 2009թ. կեսերին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Բաքու կատարած այցի արդյունքում ստորագրվեցին անվտանգության և ռազմական ոլորտներին առընչվող պայմանագրեր: Այդ առընչությամբ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբդին հայտարարել էր, որ Իսրայելի նախագահի այցը Բաքու կվատթարացնի իրանա-ադրբեջանական հարաբերությունները:

No comments: