News.am. 6-4-2010- Թուրքական մամուլը շարունակում է քննարկել ապրիլի 12-13-ը Միջուկային անվտանգության համաժողովին մասնակցելու համար ԱՄՆ մեկնող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան օրակարգը:
Թուրքական Sabah-ը նշելով, որ ապրիլի 6-ին արդեն ԱՄՆ կմեկնի Վաշինգտոնից ետ կանչված դեսպան Նամըք Թանը` գրել է. «ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ չեն լինի ոտքի վրա, այլ կլինեն ծրագրված հանդիպումներ: ԱՄՆ մեկնող Թուրքիայի դեսպան Նամըք Թանը կճշգրտի երեք ղեկավարների հանդիպումների ժամանակացույցը:
Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում Հայաստանի նախագահին երեք ուղերձ է փոխանցելու. 1-ին. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար անհրաժեշտ է երկու կողմի ղեկավարների ուժեղ կամքը, 2-րդ. Արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ է կանգնեցնել Սփյուռքի գործողությունները, 3-րդ.Համատեղ խոսել Մինսկի գործընթացի վերաբերյալ:
Բացի այդ, Էրդողանը երեք առաջարկ էլ ունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային. 1-ին. Ճնշում գործադրել, որպեսզի Հայաստանը ընդունի մադրիդյան փաստաթուղթը, 2-րդ. Կովկասում կայունության համար թե՛ ԼՂ խնդրում, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ ԱՄՆ-ը պետք է իր դերակատարումն իրականացնի եւ 3-րդ. Թուրքիան Բաքվից չի կարող հրաժարվել»:
Թուրքական պարբերականը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցը հանդիսանում է մարտի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հեռախոսային խոսակցության գաղտնի համաձայնությունը:
Tuesday, April 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment