Thursday, May 20, 2010

150 եվրո տուգանք և մեկ տարի ազատազրկում` չադրա կրելու համար

Ֆրանսիայի կառավարությունը հաստատել է հասարակական վայրերում չադրա կրել արգելող օրինագիծը: Օրինագծով դեմքը ծածկող հագուստ կրելու դեպքում 150 եվրո տուգանք է սահմանվում: Իսկ ընտանիքի ղեկավարը, որ կստիպի կնոջը չադրա կրել` մեկ տարի ազատազրկման կդատապարտվի և կտուգանվի 15 հազար եվրոյով: Կառավարության տվյալներով` նման հագուստ Ֆրանսիայում շուրջ 2 հազար կին է կրում:

No comments: