Tuesday, May 11, 2010

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 20 ՏԱՐՎԱ ՇԱՐԺԸ

Այսօր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակում տեղի է ունեցել 2009 թվականի մարդկային զարգացման ազգային զեկույցի պաշտոնական շնորհանդեսը: Զեկույցում, արտաքին և ներքին միգրացիաների տվյալների համաձայն, 1988-91թթ. Հայաստանը ընդունել է 420000 փախստական հիմնականում Ադրբեջանից, նաև Տաջիկստանից, Ուզբեկստանից, Աբխազիայից և այլն: Նույն թվականներին Հայաստանից հեռացել է մոտ 170000 մարդ` հիմնականում Ռուսաստան: Արտագաղթողների մեջ մեծամասնություն էին կազմում հիմնականում նախկին հայրենադարձները, աշխատելու և ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները, մասնավորապես բարձր որակավորում ունեցող մասնագետները, ռուսալեզու բնակչությունը, նախորդ վարչակարգի նոմենկլատուրայի սոցիալապես անհարամարավետ իրավիճակում հայտնված մարդիկ; 1992-1993 թվականներին ծանր սոցիալական պայմանների պատճառով Հայաստանից մեկնել է 980-990 հազար մարդ, Հայաստան է ներգաղթել մոտ 370000 ռեէմիգրանտ: 1995-2001 թվականները եղել է միգրացիոն ակտիվության նվազման փուլ: Այս տարիների ընթացքում արտագաղթողների թիվը կազմել է 600000, ներգաղթողներինը` 350000: 2002-2007 թվականներին Հայաստանը ընդունել է 9100 իմիգրանտ, ունեցել է 54500 էմիգրանտ: Վերջին տարիներին Հայաստանի արտաքին միգրացիոն գործընթացները գերազանցապես աշխատանքային միգրացիայի բնույթ են կրում:

No comments: