Tuesday, May 11, 2010

Ադրբեջանցիները բողոքում են գյուղնախարարի երևանյան այցելության դեմ

Tert.am. 11-5-2010- Ադրբեջանում գործող այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» հայտարարություն է տարածել, որով քննադատում է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովի` Երևան կատարած այցելությունը: այս մասին հաղորդում է «Զամանը»։ «Քանի դեռ Հայաստանը չի վերադարձրել մեր տարածքները, նման այցելությունը տեղին չէ»,- նշվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ մայիսի 13-14-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով երեկ Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակություն` Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ:

No comments: