«Լրագիր» 8-5-2010- Մայիսի 23-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Արցախի ժուռնալիստների միությունը ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 5-ը Ստեփանակերտ քաղաքում եւ հանրապետության բոլոր շրջաններում անցկացրել է հասարակական գրավոր հարցումներ:
Հարցախույզին մասնակցել է 500 հոգի, մեկ հարցաթերթիկ անվավեր է ճանաչվել` սխալ լրացվելու պատճառով:
Պարզվում է, որ հարցվածներից մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկությանը մասնակցելու են 358 հոգի /71.7 տոկոս/, չեն մասնակցելու` 86 հոգի /17.2 տոկոս/: Հարցման մասնակիցներից 55 հարցվողներ կամ 11 տոկոսը դեռ չեն կողմնորոշվել:
“Ո՞ր կուսակցությանը կողմ կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այսօր” հարցին ի պատասխան հարցախույզի մասնակիցներից 114-ը /31.8 տոկոս/ նախապատվությունը տվել է “Ազատ Հայրենիք” կուսակցությանը, 81-ը /22.6 տոկոս/` Արցախի ժողովրդավարական կուսակցությանը, 80-ը /22.3 տոկոս/` Հայ Յեղափոխական դաշնակցությանը, իսկ 28-ը /7.8 տոկոս/` Արցախի կոմունիստական կուսակցությանը:
Հարցման մասնակիցների 40,3 տոկոսը 18-30 տարեկաններ են, 41,7 տոկոսը` 31-50, 18 տոկոսը` 50 տարեկանից բարձր: Նրանց զգալի մասը` 76,5 տոկոսը` աշխատողներ են, 11,3 տոկոսը` ուսանողներ, 9,4 տոկոսը չեն աշխատում, իսկ 2,8 տոկոսը` թոշակառուներ:
Saturday, May 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment