Wednesday, May 19, 2010

Ցեղասպանության 95-ամյակը Իրաքի Դահուք նահանգում

«Արաքս», Թեհրան, 19.05.10- Ինչպես աշխարհի այլ ծայրերում, Իրաքի հայ համայնքը նաև, Ապրիլի 24-ին, ոգեկոչեց Հայոց Ցեղասպանության զոհերի անմահ հիշատակը: Իրաքի Դահուք նահանգի զույգ հայկական Սմիլ և Հորսկ գյուղերի բնակիչները իրենց հոգևոր հայրերի գլխավորությամբ միատեղվեցին տեղի եկեղեցում և հոգեհանգստյան Ս. պատարագից հետո ծաղկեկողովներով շարժվեցին դեպի Մեծ Եղեռնի հուշակոթող: Արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել տեղի ծխատեր քահանա Հարությունը և գրեթե ողջ հայ բնակչությունը: Տ. Մասիս եպս. Շահենյանի նախագահությամբ մատուցվեց Ս. պատարագը: Ապա Սրբազան Հայրը քարոզելով հավուր պատշաճի, օրվա առիթով ասաց. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանալու իր անցյալը, որովհետև նա բյուրավոր նահատակներ է տվել Մեծ Եղեռնի տարիներին և բռնագրավվել է հայրենիքի մեծ մասը»: Հետ հոգևոր արարաողության, ներկաները սիմվոլիկ քայլաշավով շարժվեցին դեպի հուշակոթող: http://araxmag.blogspot.com/

No comments: