Tert.am. 19-5-2010- Թուրքիան մտադիր է ավելի ակտիվ ներգրավվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Այս մասին, ըստ 1news.az-ի, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը։
«Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և, իհարկե, ներգրավված է այդ գործընթացում։ Բայց, միևնույն ժամանակ, Թուրքիան նաև Հայաստանի և Ադրբեջանի հարևանն է, այդ պատճառով այստեղ կատարվող իրադարձությունները մեզ շատ են հետաքրքրում։ Մեր նպատակն է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը, և ղարաբաղյան խնդրի լուծման նպատակով Թուրքիան մտադիր է ավելի ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում»,- այսօր լրագրողների հետզրույցում ասել է Հուլուսի Քըլըչը։
Wednesday, May 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment