Panorama.am. 22-5-2010-Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը չի բացառել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հնարավոր այցը Վրաստան: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Իրանական աղբյուրների համաձայն, Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին իր իրանցի գործընկերոջը Վրաստան է հրավիրել մայիսի 14-ին, երբ Թբիլիսիում Իրանի նոր դեսպանն իրեն է հանձնել հավատարմագրերը: Վրաստանի ԱԳ նախարարությունը և նախագահի աշխատակազմը դեռ չեն մեկնաբանել Իրանի նախագահի այցի հնարավորության մասին լուրերը:
Իսկ ԻԻՀ ԱԳ նախարարի այցը Վրաստան սպասվում է հունիսին:
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment