Thursday, May 20, 2010

Ադրբեջանի իշխող կուսակցությունը բողոքում է Արցախում կայանալիք ընտրությունների դեմ

Tert.am. 20-5-2010- Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` բողոքելով Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դեմ: Այս մասին հայտնում է 1news.az-ը։ Նամակում իշխող կուսակցությունը քննադատում է կայանալիք ընտրությունները` նշելով, որ Ղարաբաղում նմանատիպ միջոցառումները խոչընդոտում են հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, և հավելում, որ Մինսկի խմբի կողմից հարցի առնչությամբ սպասում է օբյեկտիվ վերաբերմունքի:

No comments: