Sunday, May 23, 2010

Թուրքիայի վարչապետը կայցելի Հարավային Ամերիկա

«Ազատություն» 23-5-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց է կատարելու Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ: Մայիսի 26-29-ին Էրդողանը բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում մասնակցելու է «Քաղաքակրթությունների դաշինք»-ի 3-րդ համաժողովին: Այնտեղից մեկնելու է Բուենոս Այրես, որտեղ ծրագրված է նրա հանդիպումը Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշների հետ: Արդեն հունիսի 1-ին Էրդողանը կլինի Չիլիում, որտեղ նույնպես հանդիպում կունենա երկրի նախագահի հետ: Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

No comments: