Sunday, May 23, 2010

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններն են

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտորություններն են։ Առավոտյան ամը 8:00-ից ԼՂՀ ողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Ընտրություններին մասնակցում է 4 կուսակցություն՝ Ազատ հայրենիք կուսակցությունը, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Արցախի ժողովրդական կուսակցությունը, որի նախագահն է գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Կոմունիստական կուսակցությունը։ Ընտրատարածքների թիվը վերափոխվել է և այժմ ԼՂՀ-ում կա 16 ընտրատարածք և 273 ընտրատեղամաս, որոնցից մեկը՝ Երևանում։ Ընտրողների թիվը շուրջ 95 հազար է։ Հիշեցնենք, ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով 16 տեղի համար պայքարելու է 40 պատգամավորության թեկնածու, իսկ համամասնական ընտրակարգով 17 տեղի համար` կուսակցությունների կողմից առաջադրված 82 թեկնածու:

No comments: