Tert.am. 21-5-2010- «Բացարձակ սուտ է։ Ստերը մեկնաբանելու կարիք չունեմ». այսպես արձագանքեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը թուրքական կողմից վերջին օրերին հնչող հայտարարություններին։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի իշխող կուսակության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն հայտարարել էր, թե հայ-թուրքական բանակցային սեղանին դրված է նոր առաջարկություն, և որ դրա ընդունման հարցը կախված է Հայաստանից։
Վերջին օրերին թուրքական մամուլը տեղեկություններ էր տարածել այն մասին, թե պաշտոնական Անկարան Վաշինգտոնի և Մոսկվայի հետ քննարկել է ճանապարհային նոր քարտեզ, որի համաձայն իբր պետք է սկսվի հայկական զորքերի դուրսբերումը երկու շրջաններից՝ Ֆիզուլիից և Քելբաջարից, ինչի դիմաց Ադրբեջանը պետք է բացի Հայաստանի հետ սահմանը։ Մայիսի 17–ի հրապարակման մեջ թուրքական Hurriyet–ը գրել էր, թե Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Բաքու էր գնացել՝ համոզելու Ալիևին ընդունել այդ առաջարկը։
Friday, May 21, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment