Friday, May 21, 2010

Ֆրանսիայի ԱԳ նախարար. «ՄԱԿ ԱԽ պետությունների մեծամասնությունը կողմնակից է Իրանի դեմ պատժամիջոցներին»

Report.am. 21-5-2010- «ՄԱԿ Անվտանգության խորհրդում պետությունների մեծամասնությունը կողմնակից է Իրանի դեմ պատժամիջոցներին։ ՄԱԿ ԱԽ-ի 15 պետություններից միայն երեքն առայժմ չեն արտահայտել հստակ դիրքորոշում այս հարցում»,-այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները։ Ըստ դիվանագիտական աղբյուրների առայժմ չկողմնորոշված պետությունների թվում են Բրազիլիան ու Թուրքիան, որոնք վերջերս Իրանի հետ ստորագրել են ուրանի փոխանակման համաձայնագիր և Լիբանանը։

No comments: