Wednesday, May 26, 2010

«Նեսթլե» ընկերությունը հետ է կանչում իր մի քանի լուծվող սուրճերը հայկական շուկայից

«Նեսթլե» ընկերության հայտարարությունը ապակյա տարաներում փաթեթավորված որոշ տեսակների լուծվող սուրճի հետկանչման մասին Սույն թվականի մայիսի 20-ին, «Նեսթլե» ընկերությունը հայտարարեց, որ սեփական նախաձեռնությամբ՝ որպես կանխարգելիչ միջոց, հետ է կանչել Nescafe շարքի Alta Rica, Cap Colombie, Estet, Kenjara և Espresso լուծվող սուրճի՝ 100 գր. զտաքաշով հատուկ տիպի ապակյա տարաներով՝ պլաստիկ պատյանով երեսպատված ապրանքատեսակները: Հավանաբար, փոխադրման ժամանակ՝ ներմուծվող սուրճի ապակյա տարաներից մի քանիսը ճաքել են, և արդյունքում կարող են պարունակել ապակու մանր կտորներ: Այս փաստը չի վերաբերում «Նեսթլե» ընկերության կողմից արտադրված՝ հայական շուկայում առկա լուծվող սուրճի այլ տեսակներին: Մեր ապրանքների որակը և անվտանգությունը մեր ընկերության համար առաջնահերթ են: Ուստի, որպես կանխարգելիչ միջոց, մենք որոշում կայացրինք հետ կանչել շուկայում վաճառվող այս շարքի ապրանքատեսակները: Խոսքը գնում է միայն հատուկ տիպի ապակյա տարաներում փաթեթավորված ապրանքատեսակների մասին: Ընկերությունը, մինչ նշված ապրանքատեսակները կրկին շուկա ներկայացնելը, համապատասխան աշխատանքներ կտանի դրանց ապակյա տարաների փոխարինման ուղղությամբ: Մենք ներողություն ենք հայցում մեր սպառողներից և գործընկերներից պատճառած անհարմարությունների համար: Մենք տեղեկացրել ենք մեր հայաստանյան սպառողներին և գործընկերներին մեր կամավոր հետ կանչի որոշման մասին և պահանջել ենք անհապաղ դադարեցնել այդ ապրանքների վաճառքը և վերադարձնել դրանք մեր ընկերությանը: Կոչ ենք անում մեր սպառողներին զերծ մնալ տվյալ ապրանքատեսակների օգտագործումից և կապվել հետևյալ հեռախոսահամարնեով՝ հեռ.՝ 747 800, 747 807: Ամեն օր (բացի կիրակի օրից) մայիսի 25-ից 12:00-17:00 Էլ. հասցե՝ customer.service@ge.nestle.com Դրամական փոխհատուցման վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կապվեք New Force ՍՊԸ-ի հետ հետևյալ հասցեով՝ ՀՀ 0065 Երևան, Տիչինա փ. # 98, հեռ.՝ +374 10 747 800, ֆաքս՝ +37410 747 801: Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ: Աշխատանքային ժամեր՝ 12:00-17:00: Դրամական փոխհատուցման համար՝ 1. Խնդրում ենք ներկայացնել միայն վերը նշված ապրանքատեսակների տարան կամ տարայի վրա փակցված շտրիխ-կոդով պիտակը (կարիք չկա ներկայացնել արտադրանքի պարունակությունը): 2. Խնդրում ենք ներկայացնել արտադրանքի իդենտիֆիկացիոն համարը (բոլոր իրավաբանական տվյալներով), բնակավայրի հեռախոսահամարը և հասցեն:

No comments: