Monday, May 3, 2010

Ադրբեջանցի պատգամավորը Թուրքիային կոչ է անում փակել Հայաստանի հետ օդային սահմանը

Tert.am. 3-5-2010- Անկարան պետք է փակի օդային սահմանը Հայաստանի հետ: Այս մասին, Ankara գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը: «Թուրքիան պետք է փակի իր օդային տարածքը Հայաստանի հետ և պետք է դադարեցնի Վրաստանի տարածքով Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը: Բացի այդ, պետք է դադարեցվի Ադրբեջանում այն թուրքական կազմակերպությունների գործունեությունը, որոնք գործարար կապեր ունեն Հայաստանի հետ: Մենք պետք է լրջությամբ մոտենանք հարցին»,- հայտարարել է ադրբեջանցի խորհրդարանականը: Անդրադառնալով ՀՀ իշխանությունների` հայ-թուրքական Արձանագրությունները խորհրդարանում առկախելու մասին որոշմանը` Հասանգուլիևը նշել է, որ այդ քայլով հայկական կողմը նպատակ էր հետապնդում ճնշումներ գործադրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա` Ցեղասպանություն եզրույթը գործածելու համար:

No comments: