Monday, May 3, 2010

Հայաստանը կմասնակցի Թեհրանում կայանալիք գրքի ցուցահանդես- տոնավաճառին

Panorama.am. 3-5-2010- Հայաստանը մայիսի 7-14-ը մասնակցելու է Թեհրանում կայանալիք գրքի ցուցահանդես-տոնավաճառին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրահրատարակչական գործ» գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը: Նա նշեց, որ այս ցուցահանդեսին Հայաստանից ներկայացվելու է ավելի քան 100 կտոր գրականություն, որոնք վերաբերում են տաբեր բնագավառների` գիտական, հանրագիտարանային, գեղարվեստական, մանկական: Կներկայացվեն նաև ալբոմներ և թարգմանական գրականություն: Նա նշեց, որ Հայաստանը տարեկան մասնակցում է գրքի ավելի քան 10 միջազգային ցուցահանդես-տոնավաճառների: Նա նաև հայտնեց, որ հոկտեմբերին Հայաստանում նախատեսվում է կազամկերպել գրքի միջազգային միջոցառում, որը կլինի ԱՊՀ և բալթյան երկրների թարգմանիչների ֆորումի ձևաչափով: «Հայաստանում գրքի միջազգային միջոցառումը մեծ հնարավորություն է տալիս խթանելու այլ լեզուներից հայերեն և հակառակ թարգմանչական գործը, Հայաստան բերելու արտերկրում շատ ստեղծագործողների, և համատեղ նախաձեռնությունների մասին պայմանավորվել նրանց հետ»,- հավելեց Էդվարդ Միլիտոնյանը:

No comments: