Monday, May 3, 2010

Կովկասի մահմեդականների առաջնորդն ինքն իրեն դրել է հիմար վիճակի մեջ

News.am. 3-5-2010- Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ոչնչով չի տարբերվում իր ստախոս հայրենակիցներից: Ամենեւին չմտահոգվելով իր հոգեւոր առաքելությամբ՝ Փաշազադեն այսօր սուտ տեղեկատվություն էր տարածել ադրբեջանական լրատվամիջոցներով, իբր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բաքվում գտնվելու ժամանակ այցելել է ղարաբաղյան պատերազմում զոհված շահիդների ծառուղի: Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը հերքել էր տեղեկությունը՝ մահմեդական առաջնորդից եւ նրա ղեկավարած հոգեւոր վարչությունից պարզաբանում պահանջելով: Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչությունը հայտարարություն է տարածել, որում… նշել է, թե Գարեգին Երկրորդի այցելության մասին Ալլահշուքյուր Փաշազադեին կեղծ տեղեկություն են հրամցրել: Փաշազադեն անգամ պատժել է կեղծ տեղեկություն տրամադրող աշխատակցին՝ մեկ անգամ էլ հերքելով շահիդների ծառուղի այցելելու փաստը: Փաստը սակայն մնում է փաստ, որ Կովկասի մահմեդականների առաջնորդը, պարզապես ընկել է իր իսկ ստախոսության թակարդը՝ ստիպված լինելով միջազգային հանրության աչքում հերթական անգամ անհեթեթ վիճակում հայտնվել:

No comments: