Wednesday, May 12, 2010

ՄԵԴՎԵԴԵՎԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ

«Լրագիր» 12-5-2010- Անկարայում Դմիտրի Մեդվեդեւը Էրդողանի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում խոսել է Ղարաբաղի կարգավորման ընթացքից: Նրա խոսքով, այդ խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում է եւ քննարկվել է նաեւ Վաշինգտոնի միջուկային վեհաժողովի կուլուարներում: Մեդվեդեւը ասել է, թե ներկայում Ղարաբաղյան խնդիրը բավական բարդ է: Վերջին շրջանում ձեռք է բերվել զգալի առաջընթաց, սակայն դա չի նշանակում, թե կողմերի դիրքորոշումները մոտեցել են: Ներկայում վիճակն ավելի լավ է, քան նախկինում, մենք կանոնավոր հանդիպում ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, եւ նման շփումները նույնպես դրական են ազդում գործընթացի վրա: Միաժամանակ, պետք է ասեմ, որ այս հարցում մենք մշտապես շփումների մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, ասել է Մեդվեդեւը:

No comments: