Tert.am. 12-5-2010- Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուին:
Ողջունելով հյուրին` նա հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության այցը կօգնի տեղում ծանոթանալու և ավելի օբյեկտիվ կարծիք կազմելու Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին: «Այս այցելությունը հնարավորություն կընձեռի նաև քննարկելու մեր օրակարգային հարցերը, և, համոզված եմ, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրախորհրդի միջև համագործակցության խորացմանը, մասնավորապես` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք սերտացնել հարաբերությունները և համագործակցությունը»,- նշել է նախագահը:
Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ որպես ԵԽԽՎ նորընտիր նախագահ` իր գործունեության գերակայություններից է համարում Վեհաժողովի և անդամ պետությունների միջև հարաբերությունների խորացումը, անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը` ապահովելու օբյեկտիվ և հավասարակշիռ վերաբերմունք բոլորի նկատմամբ:
Վեհաժողովի նախագահն ասել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ սերտ համագործակցություն է ծավալվել: Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում:
Wednesday, May 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment