Monday, May 24, 2010

Իրանում հայտնի ահաբեկիչ է կախաղան բարձրացվել

Իրանում մահապատժի է ենթարկվել «Ջունդալլահ» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբդուլհամիդ Ռիգի եղբայրը` Աբդուլմալիք Ռիգին: Վերջինս կախաղան է բարձրացվել այսօր` իր իսկ գործած ահաբեկչությունների զոհերի հարազատների աչքի առաջ: Պակիստանն Աբդուլմալիք Ռիգիին Իրանին էր հանձնել դեռ անցյալ ամառ: Վերջինս Իրանում համարվել է «մենաբարձյալի թշնամի»իր գործած ահաբեկչությունների, մարդկանց առևանգումների և ոստիկանների վրա հարձակումների համար և դատապարտվել մահվան: Նշվում է, որ ահաբեկիչը հարցաքննությունների ժամանակ հայտնել էր ամերիկյան ու իսրայելական հատուկ ծառայությունների և Իրանում գործող ծայրահեղական խմբավորումների միջև կապի մասին:

No comments: