Monday, May 3, 2010

Քուրդ պատմաբան. Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիան իր բաժինն ունի

News.am. 3-5-2010- 1915-ի Հայոց ցեղասպանության իրականացման մեջ Գերմանիան իր մասնաբաժինն ունի: Այս մասին Բելգիայի դեմոկրատ հայերի միության կողմից կազամակերպված համաժողովում հայտարարել է քուրդ հայտնի գործիչ, պատմաբան Ռեջեփ Մարաշլըն: Firat գործակալության փոխանցմամբ` մայիսի 2-ին Բրյուսելում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 4 ժամանոց համաժողովին ելույթով հանդես եկած Ռեջեփ Մարաշլըն նշել է, որ 1915-ին երիտթուրքերը Ցեղասպանություն են իրականացրել: «Այն ժամանակ Գերմանիան երիտթուրքերի հետ սերտ համագործակցության մեջ է եղել: Երիտթուրքերը Ցեղասպանությունը պլանավորելիս ամենամեծ աջակցությունը ստացել են Գերմանիայից: Անհնար է, որ Գերմանիան տեղյակ չի եղել նախապատրաստվող Ցեղասպանությունից»,-նշել է քուրդ պատմաբանը: Նշենք, որ Ռեջեփ Մարաշլըն հայտնի է իր 25 տարվա ուսումնասիրությունների արդյունք հանդիսացած «Հայ ազգային ժողովրդավարական շարժումը եւ 1915-ի Հայոց ցեղասպանությունը» գրքով: Նշենք մի հատված հիշյալ գրքից. «Թուրքական պետության կողմից հայերի դեմ իրականացվածը` Ցեղասպանություն է եւ թուրքական պետությունը մեղավոր է դրա համար: Սա իրականություն է եւ քննարկելի չէ: Ցեղասպանությունը ոչ մի պատճառաբանություն չի ընդունում: Հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը` մարդկության դեմ ամենածանր հանցանքն է եւ պետք է դատապարտվի»։

No comments: