Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարություն է տարածել վաղը Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։
Հայտարարությունում ասվում է.
«Ուզում եմ հիշեցնել, որ Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական շրջանակները, որոնց հիմքի վրա կիրակի Լեռնային Ղարաբաղում «խորհրդարանական ընտրություններ» են տեղի ունենալու։ Այս իրադարձությունը չպետք է խոչընդոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Ես վերահաստատում եմ մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, եռանախագահների գործունեությանը և հակամարտության կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին։ Նաև կոչ եմ անում կողմերին կրկնապատկել իրենց ջանքերը բանակցությունների ճանապարհով հակամարտության լուծում գտնելու ուղղությամբ։ Ուզում եմ հիշեցնել, որ ԵՄ–ն պատրաստ է շարունակել աջակցել այդ նպատակի իրականացմանը»։
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment