Monday, May 24, 2010

Թուրքիայի փոխվարչապետ. Անկարան շարունակում է ջանքերը հայ-թուրքական կարգավորման համար

Panorama.am. 24-5-2010- Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, մասնակցելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում կազմակերպված սեմինարին, խոսել է Անկարայի վարած դրացիական քաղաքականության մասին: Թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի տեղեկացմամբ` Էրդողանի օգնականն իր ելույթում նշել է, որ Թուրքիան շարունակում է հետամուտ լինել «Զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական մարտավարությանը: Նա ընդգծել է այն իրողությունները, որ Հունաստանի հետ կնքվել է 21 պայմանագիր, Ռուսաստանի հետ փոխադարձաբար հանվել է անցագրային (վիզային) ռեժիմը, Բուլղարիայի ու Բալկանյան մյուս երկրների յետ հարաբերությունները բավականին բարելավվել են: Բյուլենթ Արընչը նաև նշել է, որ պաշտոնական Անկարան շարունակում է ջանքեր գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

No comments: