Իրանն ակնարկում է Վաշինգտոնին, որ Իրանի իշխանությունները, բանտարկած 3 ամերիկացիներին ազատ կարձակեն` իրանցի բանտարկյալների փոխարեն:
Իրանական պաշտոնական տեղեկատվական գործակալությունների հայտարարության համաձայն, Իրանի անվտանգության նախարարը, բացառել է լրտեսության համար մեղադրվող երեք ամերիկացիներին ազատ արձակելը, ինչպես ինքն է արտահայտվել. «առանց Ամերիկայի կողմից պատասխան ժեստի»:
Հաղորդում է BBC-ին:
Նշենք, որ անցյալ շաբաթ Թեհրանը թույլատրել էր ամերիկացի բանտարկյալներին տեսակցել իրենց ծնողների հետ: Սակայն Իրանի իշխանություններն անտեսում են նրանց ազատելու վերաբերյալ բոլոր խնդրանքները:
Բանտում հայտնված ամերիկացիները պնդում են, որ իրենք Իրաքի հյուսիսում ճամփորդելու ժամանակ, պատահմամբ են անցել Իրանի սահմանը:
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment