Tert.am. 20-5-2010- Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները պետք է շարունակեն երկու երկրների միջև մեկնարկած` հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Նույն տարածաշրջանի երկրներ համարվող Հայաստանի և Թուրքիայի միջև 21-րդ դարում ներդաշնակ և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը մեծապես կնպաստի ինչպես տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը, այնպես էլ այդ երկու երկրների ժողովուրդների միջև համագործակցությանը: Այդ պատճառով ես շատ եմ ցանկանում, որ երկու երկրների առաջնորդները շարունակեն այդ գործընթացը»,- հայտարարել է Պան Գի Մունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «շրջադարձային» է համարել Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորում նախատեսող ցյուրիխյան Արձանագրությունները:
Պանի Գի Մունը թուրքական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է նաև կիպրական հիմնախնդրին, Թեհրանում Իրանի, Թուրքիայի և Բրազիլիայի միջև ստորագրված միջուկային վառելիքի փոխանակման վերաբերյալ համաձայնագրին, Իրանի դեմ պատժամիջոցներին, Թուրքիայի` մերձավորարևելյան դերակատարությանն ու ԵՄ անդամակցությանը վերաբերող հարցերի մասին:
Thursday, May 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment