Thursday, May 20, 2010

Դավութօղլու. «Բանակցություններում արձանագրված արագությունը մեծացնում է ԼՂ հակամարտության կարգավորման հույսերը»

7Or.am. 20-5-2010- Ադրբեջանի և Թուրքիայի գործարարների միության «Էկո Վիժըն» պաշտոնաթերթին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում աճող ինտենսիվությունը մեծացնում է հույսերը, որ հակամարտությունը կկարգավորվի։ Դավութօղլու. «Բանակցություններում արձանագրված արագությունը մեծացնում է ԼՂ հակամարտության կարգավորման հույսերը» -Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում արձանագրված արագությունը մեծացնում է հակամարտության կարգավորման հույսերը,-ասել է նա։ Դավութօղլուն նշել է, թե Անկարան ցանկանում է, որ կարճ ժամանակահատվածում որոշակի արդյունքներ արձանագրվեն, և հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով։ -Թուրքիան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միշտ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ուշադիր հետևում է բանակցությունների ընթացքին և մշտապես հայտարարում է կարճ ժամանակում որոշակի արդյունքներ արձանագրվելու վերաբերյալ իր ցանկության մասին,-ընդգծել է նա։ Դավութօղլուն նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ հայտնվել են ընդհանուր չափորոշիչներ, և հայտնի է դարձել, որ դրանցով կողմերը իրար են մոտենում։

No comments: