Aysor.am. 03.05.2010- «Եթե նույնիսկ հայ-թուրքական սահմանը բացվի և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, իսկ Թուրքիան դառնա Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերը, ռուսական բազան Հայաստանին պետք է լինելու»,- գտնում է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով այն տեսակետին, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը միտված է Հայաստանից ռուսական բազաների դուրս բերմանը, նա կարծիք հայտնեց, որ ռուսական ռազմական բազայի դուրս բերումը առնվազն մոտակա 15-20 տարիների ընթացքում ձեռնտու չէ ո'չ Հայաստանին, ո'չ էլ Ռուսաստանին:
«Ռուսական բազայի դուրս բերումը Հայաստանից նոնսենս է, իրատեսական չէ»,- կարծիք հայտնեց Ա. Շաքարյանը:
Ասուլիսի մյուս մասնակից քաղաքագետ Լևոն Շիրինյանն իր հերթին նկատեց, որ ռուսական բազայի առկայությունը Հայաստանում ընդհանրապես չի խանգարում բավականին արդյունավետ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:
«Բազաները ստեղծվում են փոխադարձ շահերի հիման վրա: Մոսկվայի հետ դաշնագիրը թույլ է տալիս մեր բարեկամներից պահանջելու, որ նրանք ավելի ակտիվ լինեն այլ հարցերում»,- ասաց բանախոսը:
Tuesday, May 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment