«ԱԶԳ, 04-05-2010- «Անկարան հեգնում է քրիստոնյաներին», վերնագրում է գերմանական domradio-ն, որը, ինչպես նաեւ ավստրիական kathweb կաթոլիկական լրատվական գործակալությունը մայիսի 3-ին հաղորդում են, թե Կ.Պոլսում մայիսի 12-ին նախատեսված աթոռակից պատրիարքի ընտրությունները հետաձգվում ենՙ անորոշ ժամանակով:
Պատճառն այն է, որ թուրքական իշխանություններն արտոնություն չեն տվել, իսկ ավելի ստույգ, ինչպես պատրիարքարանից են ներկայացրել, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տակավին չի արձագանքել հունվարի 14-ին իրենց ներկայացրած դիմումին:
1998-ին էլ պատրիարքական ընտրություններն ամիսներով ձգձգվել են:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Tuesday, May 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment