Wednesday, May 12, 2010

ԱՐԴԱՐ ԴԱՏԻ ՀԱՎԱՏԸ ՆՎԱԶՈՒՄ Է ԴԻՆՔԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

«ԱԶԳ» , 12-05-2010- Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոք են ներկայացրել ընդդեմ Ստամբուլի փոխկառավարիչ Մուսթաֆա Գյուրանիՙ մեղադրելով նրան իշխանությունը չարաշահելու եւ թույլ չտալու, որ սպանության գործում ոստիկանության հավանական դերի վերաբերյալ ներքին գործերի զեկուցագիրը հանձնվի իրենց ուշադրությանը: Փաստաբաններ Ֆեթհիյե Չեթինն ու Իսմայիլ Ջեմ Հալավուրտը պնդում է, որ այդ զեկուցագրի ծանոթությունը կարեւոր է մի շարք ձեռնարկված միջոցառումների պարզաբանման (ինչպես, օրինակ, ոստիկանության պետի Ջելալեդդին Ջերրահին բոլոր պարտականություններից ազատելու վերաբերյալ մարտի 12-ի որոշումը) համար: Դինքի ընտանիքի անդամների հետ նրանք նաեւ պահանջում են, որ սպանությանն առնչվող դատախազներն ամբողջապես զբաղվեն այդ գործով, որպեսզի պետք եղած ուշադրությունը դարձնեն դատավարությանը եւ ոչ թե իմիջիայլոց դիտարկեն այն:

No comments: