«Լրագիր» 20-5-2010- Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Armtoday կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանը: Պատասխանելով հարցին, թե որն է ներկայում Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը, ասել է.
Արտաքին քաղաքականությունը միջոց է: Այն պետք է միջոց լինի խնդիրների լուծման` անվտանգության ամրապնդման, երկրի զարգացմանն ու առաջխաղացմանն աջակցելու համար: Այսինքն, արտաքին քաղաքական նախաձեռնությունը քայլ է կոնկրետ արդյունքների հասնելու համար: Այսօր, սակայն, արտաքին քաղաքականությունը Հայաստանում դադարել է միջոց լինելուց և վերածվել է նպատակի: Միջազգային ասպարեզում որևէ քայլ իշխանությունները ներկայացնում են որպես ձեռքբերում, անկախ այն բանից թե ինչի կհանգեցնի այդ քայլը: Քայլն ինքնին ներկայացվում է որպես արդյունք: Նման մոտեցման պարագայում մենք կորցնում ենք այդ քայլով պայմանավորված գործընթացների հետագա զարգացման վրա վերահսկողությունը: Հայ-թուրքական գործընթաը դասական օրինակ է:
Thursday, May 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment