Saturday, May 22, 2010

Բան Կի-Մունը բարձր է գնահատում Թուրքիայի ներդրումը աշխարհում խաղաղություն հաստատելու գործում

«Ազատություն» 22-5-2010- Բան Կի-Մունը բարձր է գնահատում Թուրքիայի ներդրումը աշխարհում խաղաղություն հաստատելու գործում ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը բարձր է գնահատել է Թուրքիայի ներդրումը աշխարհում խաղաղություն հաստատելու գործում, միեւնույն ժամանակ հորդորելով Անկարային առավել ակտիվ քայլեր ձեռնարկել սեփական խնդիրները Հայաստանի եւ Կիպրոսի հետ հարթելու եւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այսօր առավոտյան ժամանել է Ստամբուլ, որտեղ վաղը նախատեսված է միջազգային խորհրդաժողով Սոմալիում կայունություն եւ զարգացում ապահովելու խնդրով։

No comments: