Tuesday, May 11, 2010

Շվեյցարիան մտահոգված է ղարաբաղյան կարգավորման գործընթացի ձգձգմամբ

Tert.am. 11-5-2010- Շվեյցարիան լրջորեն մտահոգված է այն առնչությամբ, որ տևական ժամանակ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված։ Այս մասին ասել է Ադրբեջան-Շվեյցարիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Քրիստին Էգերզեգի-Օբրիստը Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը։ «Բոլորը պետք է ապրեն խաղաղ ու հանգիստ պայմաններում։ Մենք պաշտպանում ենք այս հակամարտության կարգավորման Ադրբեջանի դիրքորոշումը։ Մտածում ենք` եթե նույնիսկ դժվար է, այնուամենայնիվ, հնարավոր է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է նա։

No comments: