Saturday, February 4, 2012

ԵՄ-ն ծրագրում է պատժամիջոցներ սահմանել Իրանի հեռահաղորդակցման ոլորտի հանդեպ

1in.am. 3-2-2012- Եվրոպական միության կառավարությունները հնարավոր է, որ գալիք մի քանի ամիսների ընթացքում արգելեն հեռահաղորդակցման սարքավորումների վաճառքն Իրանին։ Նոր պատժամիջոցները քննարկվել են ԵՄ փորձագետների կողմից՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ: ԵՄ պատգամավորներն ուրբաթ օրն ասել են, որ Միության 27 կառավարությունները համաձայնել են որպես թիրախ այս անգամ ընտրել այն սարքավորումները, որոնք Իրանի իշխանությունները կարող են օգտագործել հակակառավարական այլախոհներին բացահայտելու համար: Reuters-ը գրում է, որ նոր պատժամիջոցները կարող են մեծացնել պաշտոնյաների թիվը, որոնց վրա կազդի ակտիվների սառեցումը և վիզաների վրա դրված արգելքը:

No comments: