Monday, May 3, 2010

Իլհամ Ալիևը քանդում է իր հոր կառուցած մզկիթները

Aysor.am. 3-5-2010- Բաքվի գերագույն դատարանը վճիռ է կայացրել քանդել շիական «Ֆաթեմե Զահրա» մզկիթը` օրինական թույտվություն չունենալու պատրվակով: Այդ մասին հայտնում է իրանական «ԻՔՆԱ» լրատվական գործակալությունը: Կայքի փոխանցմամբ` Բաքվի դատարանի որոշման դեմ իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի Մեջլիսի որոշ պատգամավորներ, ադրբեջանական մի շարք կրոնական, հասարակական-քաղաքական միությունները: Իրանական «արաննյուզ.իռ» կայքն էլ գրում է. «Շիական Ֆաթեմե Զահրա մզկիթը, որը կառուցվել է Հեյդար Ալիևի օրոք, անընդունելի և անհիմն պատրվակներով քանդվում է Ալիև որդու կողմից»: Կայքը հավելում է, որ Ադրբեջանը, նախկինում լինելով իրանական տարածք, շիա ազգաբնակչությամբ աշխարհում Իրանից հետո զբաղեցնում է երկրոդ տեղը: Ներկայացնելով Ադրբեջանում իրականցվող հակաիսլամական գործողությունները` կայքի վերլուծաբանը նշում է. «Իսլամական աշխարհում այդպիսի քանակությամբ մզկիթների քանդման նախադեպ դեռևս չի եղել: Բաքուն, ընտրվելով իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք, իր վարած հակաիսլամական քաղաքականությամբ լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս»: Անդրադառնալով Ադրբեջանում Իսրայելի հատուկ ծառայությունների գործունեությանը` կայքի վերլուծաբանը գրում է. «Իսրայելի հատուկ ծառայությունների ազդեցությունը այնքան է մեծացել Ադրբեջանի անվտանգության ուժերի, նույնիսկ նախագահի անվտանգության համակարգի վրա, որ Իսրայելը նավթի առևտրում դարձել է Բաքվի հիմնական հաճախորդը: Ուստի նրանց դրդմամբ էլ Ադրբեջանը վարում է նմանօրինակ հակաիսլամական քաղաքականություն: Նշենք, որ իրանցի ազդեցիկ հոգևորականներից շատերն այն կարծիքին են, որ պաշտոնական Բաքուն իսլամի հարցում վարում է երկակի քաղաքականություն: «Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում» (ԻԿԿ) Ադրբեջանի շահերը պաշտպանելու նպատակով հանդես է գալիս ի պաշտպանություն փոխադարձ շահերի և իսլամական արժեքների, սակայն երկրի ներսում հալածում է հոգևորականներին, քանդում շիական մզկիթներ:

No comments: