Tert.am. 3-5-2010- Հայաստանի և Սփյուռքի հայերը Թուրքիայի բարեկամը չեն և հավանաբար երբեքէլ չեն դառնա: Այս մասին է գրում թուրքական Milliyet օրաթերթի հոդվածագիր Դողան Հեփերը:
«Թուրքիայում բնակվող հայերը մեր եղբայրներն են: Սակայն Սփյուռքի և Հայաստանում բնակվող հայերը մեր բարեկամները չեն և հավանաբար երբեք էլ չեն դառնա: Նրանք, իրենց չափերը հաշվի չառնելով, ցանկանում են մարտահրավեր նետել Թուրքիային: Այրում են մեր դրոշը: Մենք մոռացել ենք, որ նրանք մեր դիվանագետներին սպանողներն են, իրենք էլ դժվարությամբ են դա հիշում»,- գրում է թուրք հոդվածագիրը` ավելացնելով, որ եթե հայերը թուրքերի պես մոռացության մատնեն անցյալը և «նոր ու սպիտակ էջ բացեն», սահմանները կբացվեն:
«Սակայն ենթադրենք, որ Թուրքիան, ինչպես պահանջում են մեր որոշ մտավորականներ, ներողություն խնդրեց: Մի՞թե դրանից հետո ի հայտ չեն գալու տարածքային կամ փոխհատուցման պահանջներ: Մի՞թե նրանք այդ ամենը չեն ամրագրել իրենց Սահմանադրության մեջ: Եթե այդպես է, սահմանը թող չբացվի, իսկ Երևանին էլ եկեք մոռանանք: Եկեք ենթադրենք, թե նրանք չկան: Ներկա պահին դա ամենալավ տարբերակն է»,- գրում է Դողան Հեփերը:
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment