«Լրագիր» 12-5-2010- Թուրքիայի վարչապետ Էրդողանը մայիսի 12-ին ՌԴ նախագահ Մեդվեդեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իրենց խնդիրն է Հայաստանին ու Ադրբեջանին մղել մի կետի, որը կարելի է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում: Այդ մասին տեղեկացնում է Վեստի 24 հեռուստաալիքը:
“Ռուսաստանը դա ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, որի շրջանակում նա այլ մասնակիցների հետ ներգրավված է հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում”, հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը դա տարածք է, որը անմիջապես հարում է Ռուսաստանին: “Եվ ես կարծում եմ, որ եթե Մինսկի խումբը հետագայում էլ շարժվի հաջող ուղղությամբ, ապա մենք կարող ենք դիտարկել Թուրքիայի մասնակցությունն այդ բանակցային գործընթացին”, հայտարարել է Էրդողանը:
Wednesday, May 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment