Wednesday, May 12, 2010

Թեհրանի ցուցահանդեսի այցելուները հետաքրքրվում են Հայոց ցեղասպանության թեմայով

Tert.am. 12-5-2010- Մայիսի 5-15-ը Թեհրանում անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես, որին մասնակցում են ավելի քան 2000 իրանցի և շուրջ 1700 արտասահմանյան հրատարակիչներ: Այցելուների թիվն այս տարի գերազանցել է 4 միլիոնը: Մայիսի 5-ին տեղի ունեցած Թեհրանի 23-րդ գրքի միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված հայկական տաղավար այցելողների թիվը և ցուցաբերվող հետաքրքրությունն աննախադեպ մեծ է: Մեծ է հետաքրքրությունը հատկապես Հայաստանի զբոսաշրջության և Բարձրագույն կրթության ոլորտների նկատմամբ: Բացի այդ, այս տարի օտարազգի այցելուները հետաքրքրվում են հատկապես Հայոց ցեղասպանության թեմայով: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ցուցահանդեսն իր աշխատանքը կշարունակի մինչև մայիսի 15-ը:

No comments: