Thursday, May 20, 2010

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը մտահոգություն է հայտնել Վահան Խալաֆյանի մահվան դեպքի կապակցությամբ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը այսօր հանդիպեց ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին' քննարկելու ԵԱՀԿ փորձագետների աջակցությամբ զարգացող ոստիկանության բարեփոխումների ձևաչափերը: ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ համագործակցության հիմնական ուղղությունները քննարկվեցին հանդիպման ընթացքում: Առանձին առաջարկներ քննարկվեցին' ոստիկանական բարեփոխումներում հաջողություններ ձեռք բերելու համար: Դեսպան Կալինոսը կարևորեց այս փուլում առաջնահերթությունների նախանշումը' խթանելու ոստիկանական կրթության բարեփոխումները, քանի որ ժողովրդավարական ոստիկանության հմտություններով և լավ պատրաստված ոստիկանական անձնակազմի առկայությունը առանցքային դեր կունենա ոստիկանության բարեփոխման ռազմվարության նպատակներին հասնելու գործում: Սա մեծ կորևորություն կունենա Հայաստանում համայնքային ոստիկանական ցանցի զարգացման գործում' հիմնվելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ' Երևանի փորձնական' Արաբկիր վարչական շրջանում իրականացվող համայնքային ծրագրի փորձի վրա: Առաջարկները դրական գնահատական ստացան Ոստիկանության պետի կողմից, ով նշեց որ Ոստիկանությունը ակնկալում է խորացնել համագործակցությունը' հանրության վստահության ձևավորման, ոստիկանություն - լրատվամիջոցներ համագոծակցության, հանրային կարգի պահպանման և կանանց ներգրավման ուղղությամբ: Կողմերը նաև համաձայնեցին դիտարկել անչափահասների գործերով արդարադատության և սոցիալական ոլորտում համագործակցության հեռանկարները: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը իր մտահոգությունն արտահայտեց ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանի' ոստիկանության բաժանմունքում արգելանքի տակ գտնվելու ժամանակ մահվան դեպքի կապակցությամբ և բարձր գնահատեց Հատուկ քննչական ծառայության' մահվան դեպքի հանգամանքները քննության առարկա դարձնելու ջանքերը: Ոստիկանության թափանցիկության մեխանիզմների ուժեղացումը և կալանքի ընթացակարգային երաշխիքներին առավել մեծ ուշադրությունը նույնպես քննարկվեց այս համատեքստում: Ս.թ. ապրիլի 29-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առնչությամբ Ոստիկանության պետը հավատստիացրեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկվեն պատշաճ քննության իրականացման համար:

No comments: