Tert.am. 21-5-2010- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այսօր ժամանում է Թուրքիա` Սոմալիի հարցերին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին, թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ, հայտնել է ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Մարտին Նեսիրկին:
Մամուլի խոսնակը նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամը չի նշվում, սակայն հայտնի է, որ Պան Գի Մունը տեղական ժամանակով ժամը 15:00-ին ելույթով հանդես է գալու Ստամբուլի Բողազիչիի համալսարանում: Նույն օրը Պան Գի Մունը հանդիպելու է նաև լրագրողների հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցի շրջանակում հանդիպելու է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
Friday, May 21, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment