Tert.am. 24-5-2010- Քելբաջարն այն միակ տարածքն է, որի մասին խոսք չի կարող լինել նույնիսկ պատերազմի վտանգի դեպքում։ Այսօրվա ասուլիսին այս մասին հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով Ֆիզուլին և Քելբաջարը հանձնելու մասին թուրքական մամուլում վերջերս շրջանառվող լուրերին։
Սերգեյ Մինասյանը նշեց, որ երկու շրջանների մասին խոսելու որևէ հիմք չկա, հետևաբար ինքն անլուրջ է վերաբերվում նման հայտարարություններին։
Անդրադառնալով Եվրախորհրդարանի 2216 բանաձևին՝ քաղաքագետը նշեց, որ մի կողմից նման բանաձևի ընդունումը «մեր համապատասխան մարմինների ոչ լավ աշխատանքի արդյունքն է», մյուս կողմից՝ Եվրախորհրդարանը «բյուրոկրատիկ և ծանր աշխատող կառույց է», որի աշխատանքի արդյունքում կարող են ընդունվել նման բանաձևեր։
Խոսելով Եվրախորհրդարանի բանաձևի մասին՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նկատեց, որ հայկական կողմը պետք է խստացնի իր ստրատեգիան՝ ավելացնելով, որ թեև ինքը ողջունում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի վերջին հայտարարությունը, այդուհանդերձ, ինքը հայկական կողմից ավելի խիստ հայտարարություններ է ակնկալում։
Թե՛ հայ–թուրքական, թե՛ ԼՂ հարցում հայկական կողմից ավելի խիստ հայտարարություններ է սպասում նաև Սերգեյ Մինասյանը։
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment